1055 դիտում
17:58 09-11-2015
Ավարտվել են 2015թ. ծրագրով նախատեսված բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգման աշխատանքները
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ վարչական բոլոր շրջաններում շարունակվում են ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական ու երրորդական փողոցների, բակային տարածքների ասֆալտապատման, ճաքալցման, փոսալցման և փոսանորոգման աշխատանքները:
Հանձնարարվել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքների որակը:
Մայրաքաղաքում ավարտվել են 2015թ. ծրագրով նախատեսված բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Վերանորոգվել է ընդհանուր թվով 1836 շենքերի տանիք և 598 շենքերի 866 մուտք:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուներին հանձնարարել է արդեն իսկ գույքագրել և նախապատրաստվել հաջորդ տարվա աշխատանքներին:
Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ջեռուցման տարեշրջանի մեկնարկի հետ կապված զեկուցվել է, որ վերոնշյալ հաստատությունները ջեռուցվում են և պահպանվում է անհրաժեշտ ջերմային ռեժիմ:
Նմանատիպ նյութեր
1020 դիտում
18:34 26-10-2015
Վարչական շրջաններում ավարտվում են բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները
1661 դիտում
22:36 02-09-2016
Մայրաքաղաքում շարունակվում են բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները
Այս բաժնից
544 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
778 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
712 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը