948 դիտում
16:50 09-11-2015
Բնապահպանության նախարարությունը հայտնաբերված խախտումներից պետբյուջե է մուտքագրել 3,5 մլն դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 02–06.11.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 350.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել է 5.45մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից <<Հայանտառ ՊՈԱԿ>> անտառտնտեսության Արագածոտնի մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 3.45մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման մեկ և բաժնի վարույթին հանձնված 5 գործի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 2,0մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ապօրինի որս
Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 26.5կգ /63հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների, Երևանի Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 30.0կգ <<կարաս>> տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 1 <<Բողբոջ>> մանկապարտեզ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 3.5մլն. դրամ:
Նմանատիպ նյութեր
883 դիտում
14:55 23-02-2015
Բնապահպանության նախարարությունը հայտնաբերված խախտումներից պետբյուջե է մուտքագրել 3,78 մլն դրամ
877 դիտում
12:03 03-11-2015
Բնապահպանության նախարարությունը հայտնաբերված խախտումներից պետբյուջե է մուտքագրել է 1 մլն դրամ
883 դիտում
12:57 25-11-2015
Բնապահպանության նախարարությունը հայտնաբերված խախտումներից պետբյուջե է մուտքագրել 850 հազար դրամ
Այս բաժնից
1219 դիտում
21:22 04-01-2025
Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
1231 դիտում
20:53 04-01-2025
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
1219 դիտում
20:07 04-01-2025
«Մեղրին Քոչարյանը հանձնում էր» թեման այլևս միայն ծաղրի է արժանի. Բագրատ Միկոյան. Yerevan today