862 դիտում
12:03 03-11-2015
Բնապահպանության նախարարությունը հայտնաբերված խախտումներից պետբյուջե է մուտքագրել է 1 մլն դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 26–30.10.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 900.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել է 3.5մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից <<Հայանտառ ՊՈԱԿ>> անտառտնտեսության Իջևանի մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 3.47մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի աղբ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի և Շիրակի տարածքային բաժինների կողմից տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամի վարչական տուգանքների որոշումներ:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և և հաշվարկվել է 108.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Ապօրինի որս
Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 31.5կգ /79հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել են Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների, Երևանի Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, Ա.և Պ Աբրահամյանների և Դավթաշեն վարչական շրջանի բարեգործական ճաշարաններ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան և խեցգետնի ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Առգրավված 4.0կգ կենդանի խեցգետինը և 18 հատ <<կարաս>> տեսակի կենդանի ձուկը բաց են թողնվել Սևանա լիճ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0մլն. դրամ:
Նմանատիպ նյութեր
859 դիտում
14:55 23-02-2015
Բնապահպանության նախարարությունը հայտնաբերված խախտումներից պետբյուջե է մուտքագրել 3,78 մլն դրամ
918 դիտում
16:50 09-11-2015
Բնապահպանության նախարարությունը հայտնաբերված խախտումներից պետբյուջե է մուտքագրել 3,5 մլն դրամ
868 դիտում
12:57 25-11-2015
Բնապահպանության նախարարությունը հայտնաբերված խախտումներից պետբյուջե է մուտքագրել 850 հազար դրամ
Այս բաժնից
808 դիտում
22:24 25-11-2024
Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում հնագիտական աշխատանքներ են սկսվել
1471 դիտում
22:12 25-11-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
736 դիտում
21:55 25-11-2024
Քաղաքապետարանը փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտեց Ալեք Մանուկյանում