211652_close_icon
views-count9108 դիտում article-date 17:47 08-11-2015

Սողոմոն Քոչարյանը մահացել է

[url=http://hetq.am/arm/]Hetq.am[/url]-ը գրում է. «Գիշերը 2-ին մոտ զանգահարեց Սողոմոն Քոչարյանի մայրը. «Սողոմոնը մահացավ, գնաց աղջկա ու կնոջ մոտ»: Զինա Քոչարյանն ասաց, որ իր միակ մխիթարությունն այն է, որ որդին մահացավ որպես ազատ մարդ. «15 օր ապրեց ազատության մեջ, բայց ուշացած ազատություն էր. գոնե ոտով ման գար, արև տեսներ»: Սողոմոն Քոչարյանի մայրն իր ընտանիքի անունից երախտագիտության խոսքեր ասաց «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրինությանն ու սրտաբանական բաժանմունքի ողջ անձնակազմին մարդկային, պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար, նաև բոլոր այն մարդկանց, ովքեր եղել են իրենց կողքին ու Սողոմոնի վերջին օրերին ուրախություն պարգևել նրան: Սողոմոն Քոչարյանի մայրն ասաց, որ վերջին երեք օրերին Սողոմոնն անտանելի սուր ցավերի մեջ է եղել, անընդհատ շունչը կտրվել է, օրական մի քանի անգամ նրան ցավազրկողներ են ներարկել: «Վերջում զգում էր, որ մահանում է, ջոկատի տղաներին ասեց` զինվորական շորեր առեք իմ համար»,- պատմեց տիկին Քոչարյանը` նկատելով, որ որդին վերջին օրերին մտքերով անընդհատ կնոջ ու աղջկա հետ էր, ասում էր, որ երկու մարդ իրեն կանչում են, որ ինքը պիտի գնա նրանց մոտ»: Հիշեցնենք՝ Սողոմոն Քոչարյանը ցմահ դատապարտյալ էր և միայն վերջերս էր դատարանի որոշմամբ և հիվանդության պատճառով պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր