Ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը ազատ է արձակվել
Առաջիկայում ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը ազատ կարձակվի: Տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՔԿՀ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ստանալուց հետո այսօր արդեն Ս. Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ:
Նշենք, որ նա այս պահին հիվանդանոցային բուժում է ստանում, ինչն էլ հիմք է հանդիսացել նրա ազատ արձակման հարցում: Հայաստանում սա աննախադեպ որոշում է:
Ս. Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա): Նա դատապարտվել էր 1995 թվականին՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար:
Լուսանկարը՝ Hetq.am-ի: