Թաթարստանում Եգիպտոսի փոխարեն զբոսաշրջիկներին առաջարկում են հանգստանալ Թուրքիայում, Մեքսիկայում, Վիետնամում, Թաիլանդում
Թաթարստանի առաջատար տուրօպերատորները, որոնք մասնագիտացել են դեպի Եգիպտոս ուղղության վրա, զբոսաշրջիկներին առաջարկում են հանգիստ Թուրքիայում, Արաբական Միացյալ էմիրրություններում, Հնդկաստանում, Թաիլանդում, Վիետնամում, Դոմինիկյան Հանրապետությունում, Մեքսիկայում:
РИА Новости-ն տեղեկացնում է, որ նախկինում դեպի Շարմ էլ Շեյխ Թաթարստանից չվերթն իրականացվում էր շաբաթում 10 անգամից ավելի: Բայց այժ դրանք դադարեցվել են: Այժմ, ըստ պետական տուրիստական հանձնաժողովի, Եգիպտոսում Թաթարստանից հանգստանում է 3.7 հազար զբոսաշրջիկ:
«Մշտապես կապի մեջ ենք զբոսաշրջիկների հետ: Այսօր Կազանից օդանավ է տեղափոխվել դեպի Շարմ էլ Շեյխ, որը հետո կտեղափոխվի Անթալիա, որտեղ զբոսաշրջիկներին կառաջարկվեն հյուրանոցներ», -հայտարարել է ANEX Tour ընկերության ներկայացուցիչը: