Եգիպտոսի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում՝ զբոսաշրջիկներին շնաձկներից պաշտպանելու համար
Եգիպտոսի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում, որպեսզի կանխեն շնաձկերի հարձակումները մարդկանց վրա: Այս մասին հայտնել է Խուրգադա քաղաքի Շրջակա միջավայրի պահպանման և պաշտպանության գործակալության տնօրեն Ամր Ալին:
Նա ասել է, որ միջոցներ են ձեռնակրվել ափամերձ տարածքները պաշտպանելու համար, և դրանք պարբերաբար վերահսկվում են: Նա նաև նշել է, որ Կարմիր ծովում՝ Եգիպտոսի ափերրին, շնաձկների հայտնվելը բավակին հազվադեպ երևույթ է՝ ի տարբերություն Ավստրալիայի և Հարավային Աֆրիկայի: 50 տարվա ընթացքում շնաձկների հարձակման ընդհամենը մի քանի դեպք է գրանցվել:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ գերմանացի զբոսաշրջիկը մահացել էր շնաձկան հարձակումից հետո. շնաձուկը կծել էր նրա ոտքը: Դեպքը տեղի էր ունեցել Էլ Կուսեյր հանգստավայրում՝ Կարմիր ծովի ափին: Տղամարդը ստացված վնասվածքներից հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: