211652_close_icon
views-count1720 դիտում article-date 18:00 07-11-2015

Հարավային Սուդանից ՀՀ քաղաքացիների աճյունները հայրենիք կտեղափոխվեն առաջիկա օրերին. ՀՀ ԱԳՆ

Ուգանդայում ՌԴ դեսպանության հյուպատոսը նախօրեին Ջուբայում հանդիպում է ունեցել ավիաընկերության ղեկավարության հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը և Ուգանդայում ՌԴ դեսպանությունը կապահովեն ողջ իրավական գործառույթների իրականացումը, իսկ ավիաընկերության ղեկավարությունը, համագործակցելով ապահովագրական ընկերության հետ, կապահովի աճյունների տեղափոխումը, համապատասխանաբար, ՀՀ և ՌԴ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ըստ աղբյուրի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջուբայի օդանավակայանը շաբաթ և կիրակի օրերին ամբողջությամբ փակ է, տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր կլինի ՀՀ քաղաքացիների աճյունները տեղափոխել հայրենիք։ Ջուբայում է գտնվում Եգիպտոսում ՀՀ դեսպանության հյուպատոսը։ Նշենք, որ նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ էին։

Նմանատիպ նյութեր