Մահացել է Իսրայելի 5-րդ նախագահը
Իսրայելի 5-րդ նախագահ Իցհակ Նավոնը, որը երկիրը ղեկավարել է 1978-1983 թվականներին, այսօր 95 տարեկան հասակում մահացել է: Մահվան պատճառների մասին առայժմ չի հաղորդվում:
Նավոնը ծնվել է 1921 թվականին: Նրա քաղաքական կարիերան սկսվել է շատ վաղ ժամանակներից` 1965-ին նա ընտրվել է Կնեսեթում Բեն-Գուրիոնի կուսակցությունից: Իսրայելական խորհրդարանում նա զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը ու նախագահել արտաքին գործերի մշտական հանձնաժողովը:
Ըստ իսրայելական Haaretz պարբերականի, Նավոնն առաջինն նախագահն էր, որը շարունակել է իր քաղաքական կարիերան նաև պաշտոնավարությունից հետո. Դարձել է կրթության և մշակույթի նախարար, իսկ քաղաքական դաշտը լքել է 1992 թվականին: