2327 դիտում
20:38 13-09-2015
Իսրայելի նախկին նախագահը Իսրայելի մասին «Սուտլիկ որսկանի» ոճով. «Մոծակների եւ քարերի արանքում երկու ծով կար՝ մեկը Մեռյալն էր, մյուսն արդեն մեռած էր»
Իսրայելի նախկին նախագահ, 92-ամյա Շիմոն Պերեսը Կիեւում Եվրոպական ստրատեգիայի գագաթաժողովի վերջին օրը խոսել է, թե ինչպես հրեաներին, ի վերջո հաջողվեց տեր դառնալ այսօրվա հողերին: «Դրանք Մերձավոր Արեւելքի լավագույն հողերը չէին: Այնտեղ շատ էին ճահիճները, անապատները, մոծակները, հարավում՝ քարերը: Մենք պետք է ընտրություն կատարեինք քարերի եւ մոծակների միջեւ:
Դրանց արանքում երկու ծով կար՝ մեկը Մեռյալն էր, մյուսն արդեն մեռած էր: Հայտնի գետ կար նաեւ, բայց այնտեղ ջուր չկար: Ոչ ոսկի, ոչ նավթ: Այն ժամանակ ասում էին, որ Մերձավոր Արեւելքում կան երկու տիպի՝ նավթով լի երկրներ եւ սրբազան երկրներ: Մենք ընտրեցինք սրբազանը, քանի որ այնտեղ պարզապես ոչինչ չկար: Մենք միայնակ էինք: Մենք չունեինք կրոնի գծով եղբայրներ, լեզվի գծով քույրեր, եւ պատմական հարեւաններ: Եվ մենք մտածեցինք՝ բնության գլխավոր հարստությունը մարդն է: Մարդիկ են հարստացրել հողը եւ ոչ թե հողը՝ մարդուն»,-Շիմոն Պերեսի խոսքերը վկայակոչում է nv.ua կայքը:
Նմանատիպ նյութեր
2407 դիտում
11:49 28-06-2014
Արաքս գետում՝ քարերի արանքում, հայտնաբերվել է պոմպակայանի 54-ամյա աշխատակցի դին
Այս բաժնից
412 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1015 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
685 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել