1891 դիտում
16:11 07-11-2015
Նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է հատուկ նշանակության զորամասերից մեկի տոնական միջոցառմանը. ֆոտոռեպորտաժ
Հետախուզության զորքերի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 7-ին տոնական միջոցառում էր կազմակերպվել ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկում:
Հետախուզության զորքերն անցել են կազմավորման ու կայացման դժվարին ճանապարհ, իսկ այսօր հաստատակամ քայլերով շարժվում են դեպի հետագա զարգացում: Պատերազմական տարիներին ձևավորված հետախուզական ստորաբաժանումների անձնակազմերը բանակաշինությանը համաքայլ կատարելագործեցին իրենց գիտելիքներն ու մասնագիտական ունակությունները, հարստացվեց ուսումնական և նյութատեխնիկական բազան: Արձանագրված ձեռքբերումներով ու նվաճումներով Ռազմական հետախուզությունն այսօր կայացած կառույց է և իր կարևորագույն տեղն է զբաղեցնում զինված ուժերի մյուս զորատեսակների շարքում:
Տոնական միջոցառման ընթացքում ողջունելով մասնագիատական տոնի կապակցությամբ և շնորհավորելով բոլոր հետախույզներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստեց, որ Արցախյան հերոսամարտի տարիներին էլ մեծ է եղել հետախուզության դերը, մարտական գործողությունների ընթացքում հետախուզական ստորաբաժանումները պատվով կատարել են առաջադրված խնդիրները, և բազմաթիվ հետախույզների սխրանքի ու հերոսության շնորհիվ է նաև կերտվել մեր հաղթանակը:
Անցնելով պատերազմի ոլորաններով` հատուկ նշանակության ստորաբաժանումները կոփվել են, թրծվել, կատարել առաջադրված ցանկացած խնդիր: Եվ պատահական չէ, որ հետախուզական զորքերն այսօր կայացած են, զինծառայողները` պատրաստ ցանկացած մարտական առաջադրանք կատարելուն: Դա բազմիցս ապացուցվել է ինչպես մարտական գործողությունների, առօրյա ծառայության, տարբեր ստուգումների և զորավարժությունների ընթացքում:
Հատուկ նշանակության զորամասի տարածքում նոյեմբերի 7-ին բացվեց նաև համապատասխան վարժասարքերով կահավորված նոր մարզասրահ, որը հնարավորություն կընձեռի զինծառայողներին առավել ամրապնդելու մարտական պատրաստվածության մակարդակը: Առաջադրված խնդիրների բարդությամբ պայմանավորված` հետախույզները մշտապես ամրապնդում և կատարելագործում են մասնագիտական հմտություններն ու կարողությունները: Մարտի դաշտում հաղթում են անկոտրում ոգին, կամքը, ուժն ու վարպետությունը` հատկանիշներ, որոնք բնորոշ են ցանկացած մարտական առաջադրանք կատարելու պատրաստ մեր հետախույզներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
4137 դիտում
21:48 22-11-2014
Սեյրան Օհանյանը պարգեւատրել է հատուկ նշանակության ստորաբաժանումների մի շարք սպաների
Այս բաժնից
784 դիտում
16:46 14-01-2025
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
898 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի