211652_close_icon
views-count6889 դիտում article-date 12:27 09-05-2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սեյրան Օհանյանը, Վլադիմիր Գասպարյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ մասնակցեցին եռատոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 9-ին, Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տոնական միջոցառումներ են մեկնարկել Հայրենական մեծ պատերազմի 69-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի և Շուշիի ազատագրման 22-ամյակի կապակցությամբ: Զբոսայգի էին այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կառավարության մեծ թվով ներկայացուցիչներ, հյուրեր, ովքեր ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշարձանին և Լռության րոպեով հարգեցին Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման համար մղված պայքարում զոհվածների հիշատակը: Այնուհետ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և բարձրաստիճան ղեկավարները պատերազմի վետերանների հետ մասնակցեցին վրանային ավանդական ճաշկերույթին: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառման վայրից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+

Նմանատիպ նյութեր