3538 դիտում
22:08 10-11-2016
Սանկտ Պետերբուրգից ժամանած բժիշկները «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ծանոթացել են վերակենդանացման բաժանմունքի երեխաների բուժման ընթացքին
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության ծրագրով առողջապահության ոլորտում փորձի փոխանակման նպատակով Երևանում են ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում մանկաբույժներ, վիրաբույժներ, ռեանիմատոլոգներ, ուռուցքաբաններ և դեղագետներ: Բժիշկների այցը կազմակերպվել է «Սանկտ Պետերբուգի օրերը Երևանում» միջոցառումների ծրագրի շրջանակում:
Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում Սանկտ Պետերբուրգից ժամանած բժիշկները բուժհաստատության տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի և բժիշկների ուղեկցությամբ ծանոթացել են բաժանմունքների աշխատանքին, մասնավորապես՝ վերակենդանացման բաժանմունքում բուժվող երեխաների հիվանդության պատմություններին և բուժման ընթացքին:
Երևանի թիվ 17 պոլիկլինիկայում էլ մայրաքաղաքի տարբեր պոլիկլինիկաներից հիվանդների է ընդունել և անվճար խորհրդատվություն տրամադրել ՌԴ վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների պրոֆեսոր, ուռուցքաբան, Սանկտ
Պետերբուրգի ուռուցքաբանության քաղաքային կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մոյիսեյենկոն:
Այցի շրջանակում փորձի փոխանակման նպատակով հանդիպումներ են կազմակերպվել նաև մայրաքաղաքի պոլիկլինիկաների մի շարք բժիշկների հետ:
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
13:32 01-06-2014
Առողջապահության նախարարը այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժանմունք
Այս բաժնից
451 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
871 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
760 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը