Օբաման արգելափակել է Կանադայի և ԱՄՆ-ի միջև նավթատարի կառուցման նախագիծը
                        ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վետո է դրել Keystone նավթատար խողովակի շինարարության նախագծի վրա, որը պետք է կապեր Կանադան ԱՄՆ-ի հետ, հաղորդում է BBC-ն:
Նա նշել է, որ նավթատարի շինարարությունը չի պատասխանում ԱՄՆ-ի ազգային շահերին և խոչընդոտում գլոբալ տաքացման բացասական հետևանքներին ուղղված Վաշինգտոնի ձգտումներին: 
Նավթատարը պետք է անցներ կանադական Ալբերտա նահանգից ԱՄՆ-ի ողջ տարածքով և հասներ մինչև Մեքսիկական ծովածոցի ափերը: Սակայն նավթատարի երկարությունը և օրական 800 բարելից ավելի նավթարդյունահանումը վիճարկելի հարց դարձան: Բնապահպանները հայտարարում են, որ նրա կառուցումը բացասական հետևանքներ կունենա մի շարք ամերիկյան նահանգների համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

