Թուրքիան դժվարանում է նշել պայթեցված Քըրքուք-Ջեյհան նավթատարի վերագործարկման ժամկետը
Թուրքիայի Էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ նախօրեին քուրդ զինյալների կողմից պայթեցված Քըրքուք-Ջեյհան նավաթատարի վերագործարկման օրը չի կարող նշել, քանի որ պայթյունը մեծապես վնասել է նավթատարը:
Նախարարության մամլո խոսնակ Ալի Քարիմ Էսքիգյունի խոսքով՝ ներկա պահին արագ տեմպերով ընթանում են վերականգնման աշխատանքները:
Նավթատարն ունի 970 կմ երկարությունը և բաղկացած է 2 մասից՝ օրական 1100 և 500 հազար բարել թողունակությամբ: