Ինչպես է քամելեոնը փոխում իր գույնը. տեսանյութ
Տեսանյութում քամելեոնը փախում է իր գույնը: Նա մողեսների ընտանիքին պատկանող սողուն է, որն ընդունակ է փոխել իր գույնը և այստեղից էլ ծագել է նրա անվանումը. քամելեոնը միստիկ էակ էր, որը կարող էր փոխել իր արտաքին տեսքը։
Նշենք, որ քամելեոնների գույնը փոխելու հատկությունը հայտնի երևույթ է, որը հատուկ է բոլոր տեսակներին։ Գույնի փոփոխությունը կախված է նրանց մաշկի յուրահատուկ կառուցվածքից։ Նրանց մաշկի ներքին շերտում կան հատուկ բջիջներ՝ քրոմատոֆորներ, որոնք իրենց մեջ պարունակում են տարբեր գույնի պիգմենտներ։ Հենց դրանց շնորհիվ էլ քամելեոնը կարողանում է փոխել իր մաշկի գույնը։
Նա կարողանում է փոխել ինչպես իր ամբողջ մարմնի գույնը, այնպես էլ մարմնի մի մասը, որը կարող է ուղեկցվել տարբեր զոլերով կամ պուտերով։ Գույնի փոփոխությունը կարող է լինել ջերմաստիճանի, լույսի, խոնավության փոփոխության արդյունք, կամ սովի, ծարավի, վախի արդյունք։ Այս ֆունկցիայի առավելությունը այն է, որ նրանք կարող են ստանալ միջավայրի գույնը և պատսպարվել։
Ներկայացնում ենք տեսանյութը: