20845 դիտում
17:10 05-11-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ի՞նչ խոստացավ 102-ամյա Անուշավան պապին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող Նորքի տուն-ինտերնատ:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ինտերնատը նախատեսված է 230 տարեց կենսաթոշակառուի համար, իսկ այս պահին բնակվում է 226 տարեց:
Տեղում վարչապետ Հ. Աբրահամյանը ծանոթացավ բնակիչների համար ստեղծված պայմաններին, հնարավորություններին, իսկ տնօրեն Արթուր Մելքոնյանը հայտնեց, որ օրական 3 անգամ տարեցները սնվում են, ապահովված են հագուստով և անկողնային պարագաներով, ինտերնատում գործում է սոցիալական և բժշկական անձնակազմ և վերջիններս են իրականացնում տարեց բնակիչների խնամքը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում տարեցները ասում էին. «Մեր մոտ պարբերաբար կազմակերպվում են ուրախ միջոցառումներ: Ամեն ուրբաթ ֆիլմեր ենք դիտում»:
Իսկ 102 տարեկան Անուշավան պապը վարչապետ Հ. Աբրահամյանին ցույց տվեց իր համար որպես թանկ համարվող իր լուսանկարը, երբ ինքը 76 տարեկան հասակում հեծանիվ է քշել ու վարչապետին ասում էր, որ՝ եթե մի հատ հեծանիվ ունենամ, էլի կքշեմ:
Վարչապետ Հ. Աբրահամյանը խոստացավ, որ Անուշավան պապը պրոբլեմ չունի՝ հեծանիվը կունենա:
Բնակիչերը նաև ասում էին, որ գոհ են աշխատակազմից, ովքեր միշտ էլ խնամքով են վերաբերվում իրենց, իսկ որոշ բնակիչներ էլ ասում էին. «Ճիշտ է, կարոտում ենք հարազատներին, բայց դե Աստված իրենց հետ: Կարևորը, որ մեզ էստեղ հարազատի պես, իսկ նույնիսկ որոշ դեպքերում էլ հարազատից լավ են վերաբերվում»:
Այսօր տարեցներին հյուր էին եկել նաև Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի սաները, ովքեր նույնպես նվերներ էին բերել: Իսկ մինչ դպրոցականների կողմից տարեցներին երգ-երաժշտություն պարգևելը վարչապետ Հ. Աբրահամյանը ճաշեց նրանց հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
Նմանատիպ նյութեր
2204 դիտում
18:23 06-11-2015
Հովիկ Աբրահամյանը տուն-ինտերնատի 102-ամյա Անուշավան պապին հեծանիվ է նվիրել