211652_close_icon
views-count2201 դիտում article-date 18:23 06-11-2015

Հովիկ Աբրահամյանը տուն-ինտերնատի 102-ամյա Անուշավան պապին հեծանիվ է նվիրել

Տուն-ինտերնատի ամենատարեց բնակիչ, 102-ամյա Անուշավան Եղիազարյանը արդեն հեծանիվ ունի, որը նվեր է ստացել անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանից: Այս տեղկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին նաեւ կառավարությունից: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/05/69603/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 5-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող Նորքի տուն-ինտերնատ: Նշված ինտերնատը նախատեսված է 230 տարեց կենսաթոշակառուի համար, իսկ այս պահին բնակվում է 226 տարեց: Տեղում վարչապետ Հ. Աբրահամյանը ծանոթացել էր բնակիչների համար ստեղծված պայմաններին, հնարավորություններին, իսկ տնօրեն Արթուր Մելքոնյանը հայտնել էր, որ օրական 3 անգամ տարեցները սնվում են, ապահովված են հագուստով և անկողնային պարագաներով, ինտերնատում գործում է սոցիալական և բժշկական անձնակազմ և վերջիններս են իրականացնում տարեց բնակիչների խնամքը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում տարեցները պատմել էին. «Մեր մոտ պարբերաբար կազմակերպվում են ուրախ միջոցառումներ: Ամեն ուրբաթ ֆիլմեր ենք դիտում»: Իսկ 102 տարեկան Անուշավան պապը վարչապետ Հ. Աբրահամյանին ցույց էր տվել իր համար որպես թանկ համարվող իր լուսանկարը, երբ ինքը 76 տարեկան հասակում հեծանիվ էր վարել ու վարչապետին ասում էր, որ՝ եթե մի հատ հեծանիվ ունենամ, էլի կքշեմ: Վարչապետ Հ. Աբրահամյանը խոստացել էր, որ Անուշավան պապը պրոբլեմ չունի՝ հեծանիվը կունենա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր