Թուրքական բանակը ռազմական գործողություններ կիրականացնի Սիրիայում և Իրաքում
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ներկայացրած օրինագծին, որով թուրքական բանակին կթույլատրվի 1 տարի շարունակ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ պայքարում:
396 պատգամավորներից օրինագծին կողմ է քվեարկել 298-ը, դեմ՝ 98-ը: Փաստաթղթին իր հավանությունն է տվել նաև նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը, իսկ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և քրդամետ Ազգային-ժողովրդավարական կուսակցությունները դեմ եմ հանդես եկել օրինագծին: