1471 դիտում
20:38 04-11-2015
Հայաստանը մասնակցում է Հավանայի միջազգային ցուցահանդեսին
Նոյեմբերի 2-ին «ԿուբաԷքսպո» ցուցահանդեսային կենտրոնում մեկնարկեց Հավանայի ամենայնա միջազգային ցուցահանդեսը, որը խոշորագույններից մեկն է Լատինական Ամերիկայում։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են հազարավոր ընկերություններ մի քանի տասնյակ պետություններից։
Ցուցահանդեսին Հարավային Կովկասի երկրներից իր առանձին տաղավարով
մասնակցում է Հայաստանը։ Հայկական տաղավարը ցուցահանդեսի մեկնարկից ի վեր լատինաամերիկյան գործարարների և ցուցահանդեսի այցելուների կողմից ամենաայցելված տաղավարներից է։
Հայաստանը Հավանայի միջազգային ցուցահանդեսում հիմնականում ներկայացված է գյուղատնտեսական և վերամշակվող հատվածի արտադրանքներով, դեղագործական ընկերություններով: Ներկայացված են Պռոշյանի կոնյակի գործարանի լայն տեսականին, «Մադաթով» կոնյակը, «Ղարաբաղ Գոլդ» օղիները, «Նոյան» ընկերության արտադրանքը, «Բջնի» ջրերի գործարանը, «B’Arev
Honey» ընկերությունը, «Արարատ» գրուպը, «Իգիթ» կաթնամթերքի գործարանը,
«Արկոլադ», «Գրանդ քենդի», «Սիգարոն» ապրանքանիշերը, «Զենիթ» հակակարկտային համակարգերը և այլն։
Հավանայի միջազգային ցուցահանդեսի շրաջանակներում նախատեսվում է նաև
հայ-լատինամերիկյան գործարար համաժողովի անցկացում։
Նմանատիպ նյութեր
2623 դիտում
18:00 19-02-2021
Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին
883 դիտում
18:56 18-10-2023
Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին
652 դիտում
17:57 13-05-2015
Հայաստանը մասնակցում է IPHEX 2015 առողջապահական ցուցահանդեսին
Այս բաժնից
571 դիտում
12:54 27-11-2024
Այս գիշեր Երեւանում աշխատել է 25 ձյուն մաքրող մեքենա. քաղաքապետարան
496 դիտում
12:39 27-11-2024
Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով
595 դիտում
11:34 27-11-2024
Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին. Tert.am