211652_close_icon
views-count1389 դիտում article-date 20:25 04-11-2015

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Արգենտինյան ասոցիացիայի միջև համագործակցության և փոխօգնության համաձայնագիր

Նոյեմբերի 3-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Արգենտինյան կինոռեժիսորների-DAC-տեսալսողական (աուդիովիզուալ) հեղինակների և ռեժիսորների գլխավոր ասոցիացիայի միջև կինեմատոգրաֆիական համագործակցության և փոխօգնության համաձայնագիրը»: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը և Արգենտինայի կինո և տեսալսողական (աուդիովիզուալ) հեղինակների գլխավոր ասոցիացիայի (DAC) կողմից լիազորված Սիլվանա Ջարմոլուկը: Համաձայնագիրը նպատակ ունի ձևավորել երկկողմ (Հայաստանում և Արգենտինայում) համագործակցության լայն դաշտ` տեսալսողական արտադրանքի բնագավառում, խթանել և համակարգել հայկական և արգենտինական տեսալսողական արտադրանքի ցուցադրումը, տարծումը, ինչպես նաև արտադրությունը և մարքեթինգը երկու երկրներում: Երկկողմ համագործակցությունը մեծապես կնպաստի Արգենտինայում և Հայաստանում համատեղ ֆիլմարտադրության դաշտի զարգացմանը, ինչպես նաև կինոարտադրանքի տարածմանն ու վարձույթի ձևավորմանը: Սույն փաստաթղթի շրջանակում կողմերը նախապես կմշակեն գործողությունների համաձայնեցված ժամանկացույց այս կամ այն ծրագրի իրականացման համար, ինչը ենթադրում է նաև երկու երկրներում գործող համապատասխան կառույցների հետ աշխատանքների դյուրացում: Համաձայնագրի շրջանակում կողմերը կխրախուսեն փոխանակումները կադրերի պատրաստման ոլորտում, կիրականացնեն «Հայկական կինոյի շաբաթ» Բուենոս Այրեսում և «Արգենտինյան կինոյի շաբաթ» Երևանում:

Նմանատիպ նյութեր