Իսկոն ՊՍԺ-ի հետ շարունակել է խաղալ գլխին 9 կար դնելուց հետո. տեսանյութ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրում՝ ՊՍԺ-ի հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/04/69447/]խաղի[/url] (1:0) ժամանակ բախվելով մրցակցի պաշտպան Սերժ Օրիեյի հետ, գլխի վնասվածք էր ստացել:
Վնասվածքն այնքան լուրջ էր, որ արյունահոսությունը դադարեցնելու համար Իսկոյի վերքին 9 կար էին դրել, որից հետո ֆուտբոլիստը շարունակել է հանդիպումը:
Նշենք, որ դրանից հետո հանդիպման ընթացքում՝ արյունահոսության պատճառով Իսկոն չորս անգամ փոխել էր մարզաշապիկը: