211652_close_icon

Իրանում ամերիկյան լրտեսի են ձերբակալել

views-count2357 դիտում article-date 15:11 04-11-2015
Իրանի հատուկ ծառայությունները ԱՄՆ-ի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալել են Նազար Զաքային: Վերջինս ԱՄՆ-ի և միաժամանակ Լիբանանի քաղաքացի է: Այդ մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները: «Նա բռնվել է ԱՄՆ-ի ռազմական ու հետախուզական ծառայությունների հետ կապեր ունենալու համար»,-մեջբերում է իրանական PressTV հեռուստաալիքի հայտարարությունը Tass գործակալությունը: Ձերբակալության մանրամասները չեն հրապարակվել: Հեռուստաալիքը ցուցադրել է ենթադրյալ լրտեսի լուսանկարները, որոնցում նա զինվորական համազգեստով է՝ ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Ռիվերսայդ ռազմաբազայում:

Նմանատիպ նյութեր