211652_close_icon
views-count1327 դիտում article-date 16:51 22-09-2014

Իրանում ձերբակալել են 11 մարդու, ովքեր Ալի Խամենեիի մասին համացանցում անեկդոտներ են տարածել

Իրանում ձերբակալել են 11 մարդու, ովքեր մեղադրվում են այդ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի մասին սոցիալական ցանցում անեկդոտներ տարածելու համար: Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի «Շերալլահ» կամավորական խմբի հրամանատար Իբրահիմ Մոհեբբիփուրը, փոխանցում է Fars News գործակալությունը: «ձերբակալվել է 11 մարդ, ովքեր Գերագույն առաջնորդի մասին վիրավորական բնույթի անեկդոտներ են տարածել համացանցում: Ներկա պահին նրանք հարցաքննվում են: Չեմ կարող ասել, թե ընդունել են իրենց մեղքն արդեն, թե ոչ»,-հայտարարել է հրամանատարը: Մկևնույն ժամանակ նա հրաժարվել է ձերբակալված անձանց անունները հայտնել, ինչպես նաև, թե որտեղ են նրանք հարցաքննվում:

Նմանատիպ նյութեր