Իրանում ձերբակալել են նախագահ Հասան Ռոհանիի եղբորը
Նման մեղադրում են ֆինանսական հանցագործությունների մեջ: Այս մասին հաղորդում է AFP-ն:
«Երեկ նրան ազատ են արձակել երաշխավորությամբ, բայց քանի որ նա չի կատարել դրա պայմանները, կալանքի տակ է վերցվել»,- ասել է գործակալության աղբյուրը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Ֆերեյդունի ու մի շարք այլ անձանց նկատմամբ մի քանի հետաքննություն է տարվում: Կասկածյալների մի մասը կալանավորված է:
Հուսեյն Ֆերեյդունը 2015 թվականին եղել է Իրանի հատուկ բանագնացը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններում: