«Իսլամական պետությունը» իսրայելցի լրտեսի է բռնել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հայտարարել են, որ իսրայելցի լրտեսի են բռնել: Իսլամիստների տվյալներով` Երուսաղեմի բնակիչն աշխատում է Իսրայելի հատուկ ծառայությունների համար:
19-ամյա Սաիդ Իսմաիլ Մուսլամը Սիրիա էր եկել եւ ներգրավվել խմբավորման շարքերը, սակայն իսլամիստները կասկածներ են ունեցել, որ նա Իսրայելին է փոխանցում իրենց զենքերի գաղտնի պահոցների եւ բազաների մասին տեղեկատվություն:
Տղայի հայրը, սակայն, հայտարարել է, որ որդին մեկնել էր Թուրքիա եւ անհայտ կորել: Իսկ վերջերս էլ զանգահարել է տուն եւ հայտնել, որ իրեն առեւանգել են իսլամիստները: