211652_close_icon

ԱՄՆ-ն մտադիր է Սիրիայի 10 հազար փախստականների ընդունել

views-count1049 դիտում article-date 12:04 04-11-2015
Միացյալ Նահանգները 2016 թվականի փախստականների վերաբնակեցման ծրագրի շրջանակներում մտադիր է շուրջ 10 հազար սիրիացի փախստականի ընդունել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության՝ փախստականների հարցերով պետական վարչության ղեկավար Լոուրենս Բարթլեթթը, տեղեկացնում է Ria Novosti-ն: Նա նշել է, որ ամերիկյան իշխանություններն աշխատում են ՄԱԿ-ի հետ ամենաշատ տուժած փախստականներին առանձնացնելու և տեղաբաշխելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր