211652_close_icon
views-count2027 դիտում article-date 10:27 04-11-2015

«Я пошутил». Նոր մանրամասներ Լևոն Զուրաբյանի և Մատվիենկոյի հանդիպումից. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը նոր մանրամասներ է փոխանցում ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ ԱԺ պատգամավորների հանդիպումից. «ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կոչը ՌԴ խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ցնցել է խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին: Բանն այն է, որ երկօրյա այցով ՀՀ-ում գտնվող Մատվիենկոյի և ՀՀ ԱԺ ներկայացուցիչների փակ հանդիպման ժամանակ Զուրաբյանը Մատվիենկոյին կոչ է արել ՀՀ իշխանություններին հորդորել՝ ձեռնպահ մնալ սահմանադրական փոփոխությունների անցկացնելուց: Թերթի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը պատմել է, որ Մատվիենկոն խիստ զարմացել է Զուրաբյանի հայտարարությունից, իսկ վերջինս, տեսնելով ներկաների ապշահար դեմքը, հայտարարել է. «Я пошутил»: Ըստ միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի, Զուրաբյանի հայտարարությունն անթույլատրելի է: «Ես միշտ մերժել եմ մաքիավելիզմը՝ նպատակն արդարացնում է միջոցը: Ես որքան էլ հասկանամ, թե ինչու պիտի ՀԱԿ-ը դեմ լինի սահմանադրական փոփոխություններին, այնուամենայնիվ՝ չեմ կարող ողջունել, երբ այդ կարգի խնդիրներում փորձում են ոչ միայն ներքաշել այդ դերակատարներ, այլ նաև պարզապես անհեթեթ է ժողովրդավարական պրոցեսներին միջամտելու համար խնդրել ռուսական միջամտությունը»:

Նմանատիպ նյութեր