«Իսլամական պետությանը» ծառայում է 25-30 հազար արտասահմանցի վարձկան, այդ թվում՝ Ռուսաստանից. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի խոսքով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվում է 25-30 հազար արտասահմանցի, այդ թվում՝ Ռուսաստանից և Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից, հաղորդում է Ria Novovsti-ն:
«Եթե նրանք տուն վերադառնան՝ իրենց հետ տանելով ծայչահեղականության ու բռնության ներուժը, ապա կսկսեն մեր երկրներում տարածել այդ գաղափարախոսությունը կամ էլ կդառնան դիվերսիաներ կազմակերպող»,-ընդգծել է Անտոնովը:
Նա հավելել է, որ ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ նրանց վերադարձը հայրենիք և դա համատեղ խնդիրն է նրանց, ովքեր պայքարում են ԻՊ-ի դեմ: