1912 դիտում
08:14 04-11-2015
Հայաստանում շատացել են մեռելածին ծնունդները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը անդրադարձել է մեռելածին ծնունդների աճին ու գրել է.
«Այս տարվա 9 ամիսների արդյունքներով Հայաստանում արձանագրված մեռելածին երեխաները 625-ն են եղել: Նշենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս ցուցանիշն աճել է 47-ով: Ընդ որում, բերված թվերը պաշտոնական են և հրապարակվել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից: Իսկ ի՞նչն է այս իրավիճակի պատճառը. հանրահայտ իրողություն է, որ երեխաների մեռելածնության հիմնական պատճառները երկուսն են` սոցիալ-տնտեսական վատ պայմանները և առողջապահության ցածր մակարդակը: Բերված թվերը վկայում են, որ Հայաստանում շատացել են այն ընտանիքները, որոնք ի վիճակի չեն իրենց ծննդկանին ապահովել անհրաժեշտ կալորիականությամբ հարուստ սննդով:
Հայտնի է, որ եթե հղի կնոջ օրաբաժինն աղքատ է, այն կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի աճի վրա: Մյուս կողմից ողջ աշխարհում առողջապահությունն այն աստիճան է զարգացել, որ հղիության ընթացքում հնարավոր խնդիրները հնարավոր չէ դրանց ի հայտ գալու շրջանում չնկատել: Ուստի դրանց մեծամասնությունն անլուծելի կարող է դառնալ և անդառնալի հետևանքների (մեռելածնության) հանգեցնել միայն բժշկի համապատասխան հսկողության բացակայության պատճառով:
Իհարկե, պաշտոնապես Հայաստանում հղիների բուժսպասարկումն անվճար է: Սակայն իրականում Հայաստանում մեկ կամ երկու հիվանդանոց կարելի է գտնել, որտեղ առանց վարձատրության մարդուն անհրաժեշտ բուժսպասարկման ծառայություն կմատուցեն: Ուստի շատ հղիներ ֆինանսական խնդիրներ ունենալով՝ չեն կարողանում պարբերաբար բուժզննում անցնել, ինչի արդյունքում լինում են անդառնալի հետևանքներ:
Իհարկե, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կարող է տարբեր հիվանդանոցների ֆոնին լուսանկարվել, բայց դրանից Հայաստանի առողջապահության որակը չի փոխվում, և ոչ էլ բուժհաստատություն այցելողին իբրև եկամուտի աղբյուր դիտարկող բժշկի մարդկային ու մասնագիտական որակներն են բարձրանում: Ասվածի փաստացի ապացույցը վիճակագրական չարագույժ տվյալներն են»:
Նմանատիպ նյութեր
913 դիտում
15:31 07-07-2023
Հունվար-մայիսին Հայաստանում աճել են ծնունդները, նվազել մահերը և ամուսնալուծությունները
11629 դիտում
10:21 19-05-2018
Հայաստանում շատացել են ամուսնություններն ու ամուսնալուծությունները. «Ժողովուրդ»
2731 դիտում
19:42 03-02-2014
Օգնենք մեզ. ծնունդները նվազել են
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»