ԲԿՄԱ-ն մոսկովյան ճակատամարտում հաղթեց «Սպարտակին». տեսանյութ
Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի կենտրոնական խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն 2:1 հաշվով, դրամատիկ պայքարում հաղթեց «Սպարտակին»:
Թիմերը ամբողջ խաղի ընթացքում հիանալի, անզիջում և բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին, որտեղ բանակայինները ավելի հաջողակ գտնվեցին:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» կազմում գոլ խփելու հիանալի հնարավորություն ունեցավ, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողից: Եվս մեկ անգամ Մովսիսյանի հրաշալի փոխանցումից հետո կարող էր աչքի ընկնել Պրոմեսը, սակայն գերազանց սեյվ կատարեց ԲԿՄԱ-ի դարպասապահ Ակինֆեևը:
Մովսիսյանը փոխարինվեց 73-րդ րոպեին: Իսկ Արազ Օզբիլիզը առայժմ այս առաջնությունում խաղալու հնարավորություն չի ստացել:
Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր
«Սպարտակ» - ԲԿՄԱ՝ 1:2
Դմիտրի Կոմբարով, 36, 11մ – Սերգեյ Իգնաշևիչ, 31, Ահմեդ Մուսա, 35