Օբամեյանգը հասնում է Մեսիի և Ռոնալդուի բարձունքներին. ծաղրանկար
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ներկա պահին հանդիսանում է Եվրոպայի թոփ-առաջնությունների գլխավոր ռմբարկուն՝ «Բավարայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ միասին: Երկուսն էլ 13-ական գնդակ են խփել Բունդեսլիգայի 11 խաղում:
Սակայն գոլ+փոխանցում հաշվարկով Օբամեյանգը ընդհանրապես իրեն հավասարը չունի. 13+3:
Շատեր կարծիքով, Օբամեյանգն իր տպավորիչ խաղով աստիճանաբար մոտենում է Մեսիի և Ռոնալդուի խաղամակարդակին: