2249 դիտում
11:35 03-11-2015
Ինչպես Թուրքիայում հայկական որբանոցը վերադարձվեց հայերին. ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը ներկայացնում է վտանգավոր եւ հաղթական մանրամասները
Անցյալ շաբաթ հայ համայնքին վերադարձվեց Ստամբուլի Թուզլա թաղամասի «Քամփ Արմեն» որբանոցը, որը 1980թ-ին թուրքերը «իրենցով» էին արել եւ մի մասը արդեն քանդել էին:
Թուրքահայ երիտասարդների հիմնադրած «Նոր Զարթոնք» կազմակերպության 175-օրյա պայքարը տվել է իր հաղթական հանգուցալուծումը:
Նշված թեմայի շուրջ զրուցեցինք ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի հետ, ով մշտապես կապի մեջ է եղել այդ երիտասարդների հետ: Նա S[color=#CC0000]HAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 1980-ին որբանոցը բռնությամբ վերցվել էր հայերից եւ օտարվել մասնավոր անձի:
«Նոր սեփականատերը որոշել էր հայկական երբեմնի ճամբարը քանդել եւ ինչ-որ շինություն կառուցեր դրա փոխարեն, սակայն ի պատիվ Սայաթ Թեքիրի, որը «Նոր Զարթոնք» շարժման պատասխանատուն է, կարողացան ստեղծել պաշտպանական խումբ եւ սկսեցին պայքարել այդ ամոթալի երեւույթի դեմ: Նույնիսկ երկու անգամ թուրքական ֆաշիստական ծայրահեղ խմբավորման կողմից հարձակում եղավ մեր երիտասարդների վրա, բայց կաողացան պատվով դիմադրել: Սա փոքրիկ, բայց մեծ հաջողություն էր մեզ համար: Ընտրություններից հինգ օր առաջ այն վերադարձվեց հայկական կազմակերպությանը: Իսկ նախկին սեփականատիրոջը պետությունը փոխհատուցեց իր վճարած գումարը»,- ավելացրեց Արագած Ախոյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ այս հաղթանակը ցույց է տալիս, որ միայն հավաքական պայքարի արդյունքում կարող ենք հաջողություն ուեննալ, ինչը կբերի նաեւ հայ ժողովրդի իրավունքների եւ ունեցվածքի վերադարձմանը եւ հերթական անգամ շնորհակալություն հայտնեց Սայաթ Թեքիրիին, ում կամային հատկությունների շնորհիվ տեղի ունեցավ այդ ամենը:
Նմանատիպ նյութեր
1749 դիտում
15:15 25-05-2015
Ստամբուլի հայկական որբանոցը վերադարձվեց հայերին. այն կտնօրինի Գեդիքփաշա հայ բողոքական եկեղեցու հիմնադրամը
12011 դիտում
12:39 07-10-2014
Ոնց որ թքեին հոգուս մեջ. ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը՝ Արևմտյան Հայաստանում բիզնեսներ ունենալու մասին
7969 դիտում
15:15 28-10-2014
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը թուրք գործչին հուշամեդալով պարգևատրեց
Այս բաժնից
1255 դիտում
22:02 03-02-2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)
751 դիտում
21:12 03-02-2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
706 դիտում
21:05 03-02-2025
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին