1749 դիտում
15:15 25-05-2015
Ստամբուլի հայկական որբանոցը վերադարձվեց հայերին. այն կտնօրինի Գեդիքփաշա հայ բողոքական եկեղեցու հիմնադրամը
Ակտիվ պայքարն ու քննարկումները վերջապես տվեցին իրենց դրական արդյունքը. Ստամբուլի «Արմեն» հայկական որբանոցը վերադարձվեց հայ համայնքին. այն նվիրաբերվել է Գեդիքփաշա հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին, հայտնում է «Ակոս» թերթը:
1
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները որբանոցի ապամոնտաժման աշխատանքներ էին սկսել՝ նրա տեղում ժամանակակից բնակելի շինություն կառուցելու նպատակով: Մայիսի 22-ի երեկոյան Ստամբուլում բողոքի մեծ ցույցի և երթի են դուրս եկել Թուրքիայում բնակվող հայերը, ովքեր պահանջել էին դադարեցնել Թուզլա թաղամասի «Քամպ Արմեն» որբանոցի քանդման աշխատանքները և վերադարձնել այն իրական տերերին: Հաղորդվում է, որ որոշմանը նպաստել են Թուրքիայի վարչապետը և Ստամբուլի քաղաքապետը:
Որբանոցում են մեծացել «Ակօս»-ի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1339 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1192 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1177 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո