Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. բարեգործական կազմակերպությունում մահացել է 1 ամսական երեխա
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղում գտնվող «Արմենիա Լայթ Հաուս» բարեգործական կազմակերպությունում երեխա է մահացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կազմակերպություն է մեկնել ոստիկանութան Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ գիշերը՝ 03:00-ի սահմաններում, երբ մայրը փորձել է իր 1 ամսական տղային՝ Վաչեին, կերակրել, տեսել է, որ երեխան մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հետաքննություն է սկսվել: