2908 դիտում
08:45 03-11-2015
Խայտառակություն Լևոն Զուրաբյանի կատարմամբ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը մանրամասներ է փոխանցում ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ պատգամավորների հանդիպումից.
«ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ իր դրսևորած վարքագծով զարմացրել է ոչ միայն Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում, այլ նաև հայ պատգամավորներին, որոնք ստորաքարշության և ողորմելի վարքագծի բազմաթիվ դրսևորումների են ականատես եղել:
Զուրաբյանը Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ հարց տալու իրավունք է ստացել և մինչեւ իր հարցը տալը մի ամբողջ պարբերություն կարդացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինչ-որ հարցազրույցից կամ հայտարարությունից, որտեղ նա ասում է, որ Սահմանադրական փոփոխությունները պետք է ինքնանպատակ չլինեն, և դրանք պետք է անել ըստ անհրաժեշտության:
Դրանից հետո Լեւոն Զուրաբյանը ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին կոչ արեց հորդորել Հայաստանի իշխանություններին չիրականացնել սահմանադրական փոփոխություններ:
Վալենտինա Մատվիենկոն Զուրաբյանի հարցրի սարսափահար է եղել՝ մտածելով, որ Զուրաբյանն ապրում է անցյալում, ենթադրենք՝ գիտի, թե 1983 թվականն է, և երկրում բոլոր կարևոր որոշումները կայացվում են Կրեմլում, և այդ պատճառով է որոշել Զուրաբյանին տեղեկացնել, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որտեղ որոշումները կայացվում են այդ ինքնիշխան պետության և նրա ժողովրդի կողմից:
Հայաստանի համար իսկապես խայտառակություն է, երբ երկրի խորհրդարանի պատգամավորը դիմում է այլ երկրի իշխանության ներկայացուցչին, որպեսզի նա միջամտի երկրի ներքին գործերին»:
Նմանատիպ նյութեր
3769 դիտում
21:30 10-10-2015
Գլխավոր դատախազությունը պատրաստվում է ուսումնասիրել Լևոն Զուրաբյանի հայտարարությունը
2108 դիտում
12:18 16-10-2015
Լևոն Զուրաբյանի հետագա ճակատագիրը կորոշի դատախազությունը. «ՀԺ»
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան