Ռուսական խոշորագույն օնլայն կինոթատրոն ivi-ն բացվել է Հայաստանում
Հայաստանում թողարկվել է առաջին առցանց կինոհարթակը՝ ivi-ն, որը կինոսերներին անվճար և լավ որակով հասանելի է դարձնում ամբողջ աշխարհի ռուսալեզու լավագույն ֆիլմերը և սերիալները: Ivi-ում ընդգրկված են աշխարհի առաջատար կինոստուդիաների, ինչպես նաև Հայաստանում դեռևս չցուցադրված կինոֆիլմերը:
Դիտումը հնարավոր է բոլոր սարքավորումներով, որոնց միջոցով հնարավոր կլինի մուտք գործել Ինտերնետ՝ համակարգիչներ, բջջային հեռախոսներ և պլանշետներ, Smart հեռուստացույցներ:
Ivi-ում հնարավոր է գտնել մի քանի տասնյակ հազարավոր ֆիլմեր՝ ցանկացած տարիքի և ճաշակի համապատասխան: Կինովարձույթի նորույթները հայտնվում են ivi-ում պրեմիերայից հետո 2-4 շաբաթվա ընթացքում: Օրինակ՝ այսօր կարելի է դիտել այնպիսի բլոկբաստերներ, ինչպիսին են «Վրիժառուներ. Էրա Ալտրոնա», «Տերմինատոր. Գենեզիս», «Խելագար Մաքսը. Զայրույթի
ճանապարհը» և այլ ֆիլմեր:
Կատալոգում տեղ են գտել արտասահմանյան հայտնի սերիալներ՝ յուրաքանչյուրի ճաշակին համապատասխան: Դրանց շարքում են՝ «Մեծ պայթյունի տեսությունը», «Քայլող մեռելները», «Թղթե տնակ», հանրահայտ «Տնային տնտեսուհիները», ինչպես նաև «Խոհանոց» սերիալի նոր սեզոնները և այլն: Ivi-ն մեծ ընտրություն է առաջարկում նաև երեխաներին. հոլիվուդյան հիթերի կողքին տեղ են գտել սովետական մուլտֆիլմերի գլուխգործոցներ, ինչպես նաև ռուսական և համաշխարհային մուլտարվեստի նորույթներ: Ապագայում սերվերում կհայտնվեն նաև Հայաստանում արտադրված ֆիլմեր: