Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Բեգլարյանի պաշտոնավարումը` իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը: