Մեսին չի հասցնի ապաքինվել «Ռեալի» հետ խաղին
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Ռեալի» հետ հանդիպմանը, որը կկայանա նոյեմբերի 21-ին՝ Մադրիդում:
Ծնկի վնասվածքից հետո արգենտինացու ապաքինումը սպասվածից ավելի դանդաղ է ընթանում եւ կատալոնյան ակումբի մարզչական շտաբը չի ցանկանում ռիսկի դիմել՝ վնասվածքը խորացնելու մտահոգությունից ելնելով:
Իսպանական Sport.es-ը հայտնում է, որ Մեսին մինչ այժմ դեռ չի սկսել նույնիսկ թեթեւ մարզումները եւ մնում է ֆիզիոթերապեւտի ու մասաժիստի հսկողության ներքո: Հենց հարձակվող սկսի վազել, լիարժեք շարք վերադառնալու համար կպահանջվի եւս 3-4 շաբաթ:


