211652_close_icon
views-count6698 դիտում article-date 22:43 16-11-2016

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ». Ռունին կհասցնի ապաքինվել խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին ծնկի վնասվածք էր ստացել հավաքականի մարզման ժամանակ, որի պատճառով բաց էր թողել Իսպանիայի հետ ընկերական հանդիպումը (2:2): Սակայն բուժզննումը ցույց է տվել, որ ֆուտբոլիստի վնասվածքը այնքան էլ լուրջ բնույթ չի կրում: Սպասվում է, որ նա կհասցնի ապաքինվել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում «Արսենալի» հետ հանդիպմանը, որը կկայանա նոյեմբերի 19-ին:

Նմանատիպ նյութեր