211652_close_icon
views-count3746 դիտում article-date 16:10 04-04-2016

Հենրիխ Մխիթարյանը` «Բորուսիա»-«Վերդեր» հանդիպման լավագույն խաղացող

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Այս անգամ հայ ֆուտբոլիստը` ըստ Whoscored.com մարզական-վիճակագրական կայքի, լավագույնն է եղել Բունդեսլիգայի 28-րդ տուրի «Բորուսիա»-«Վերդեր» (3:2) [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/02/81352/]խաղում[/url]: Whoscored.com Մխիթարյանի խաղը գնահատել է 8.2, որը ամենաբարձրն է երկու թիմերի խաղացողների թվում: Հիշեցնենք, որ Մխիթարյանն այդ խաղում դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ, ինչի շնորհիվ «Բորուսիան» կամային հաղթանակ տարավ: Արդյունքում Հենրիխը այս մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում արդեն դարձել է 20 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր