29693 դիտում
19:10 29-10-2015
Հիվանդանոցում մահացավ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարը, ով վրաերթի էր ենթարկվել Երևանում կնոջ հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ Երևանի թիվ 1 համալասարանական հիվանդանոցում մահացավ Երևանի բնակիչ, 38-ամյա Մհեր Մկրտումյանը, ով աշխատում էր Ջրային տնտեսության պետական կոմիտեում` որպես աշխատակազմի ղեկավար:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/25/68659/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 25-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:30-ի սահմաններում Վարդանանց փողոցում թիվ 69/5 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 35-ամյա Հայկ Գևորգյանը իր վարած Opel մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչներ, ամուսիններ` 38-ամյա Մհեր Մկրտումյանին և 36-ամյա Գայանե Մադաթյանին:
Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր, որպեսզի վրաերթի ենթարկվածները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվեն թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հիվանդանոցից հայտնել էին, որ ամուսինը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ կինը ծանր վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ հետիոտները փողոցը անցնելիս էին եղել չթույլատրելի հատվածով:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր էր ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3526 դիտում
08:05 28-10-2015
Վրաերթի ենթարկված Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի կյանքին վտանգ է սպառնում. «ՀԺ»
1784 դիտում
20:55 03-04-2015
Վարչապետը Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավարին