3526 դիտում
08:05 28-10-2015
Վրաերթի ենթարկված Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի կյանքին վտանգ է սպառնում. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ը հետաքրքրվել է հոկտեմբերի 25-ին Երևանում [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/25/68659/][b]վրաերթի ենթարկված[/b][/url] Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանի առողջական վիճակով: Թերթը տեղեկացնում է, որ նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
«Երեկ, պատասխանելով ՀԺ-ի թղթակցի հարցին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանն ասել է. «Մկրտումյանը ստացել է գանգուղեղային ծանր վնասվածք, միացված է արհեստական շնչառական ապարատին»։ Բժիշկն ասել է, որ Մհեր Մկրտումյանի կյանքին վտանգ է սպառնում։ Վրաերթից տուժած Մկրտումյանի կնոջ Գայանե Մկրտումյանի վիճակը գնահատվում է ծանր, նա նույնպես գանգուղեղային վնասվածք է ստացել։ Ամուսիններին վրաերթի է ենթարկել 35-ամյա Հայկ Գևորգյանն իր վարած «Օպել» մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով։ Նա փախուստի չի դիմել։ Նախնական տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել, երբ ամուսինները վազելով հատելիս են եղել փողոցը անթույլատրևի մասից։ Սույն դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում»,–հավելել է թերթը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը