«Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցը զբաղված է դրամաշորթությամբ. հաղորդում հանցագործության մասին. newsbook.am
[url=http://newsbook.am/?p=69371%2Fkentron+herustaynkerutyan+ashxatakicy+zbaxvac+e+dramashortutyamb+haxordum+hancagorcutyan+masin+&l=am]Newsbook.am[/url]-ը գրում է. «Կինովավերագրող Վարդուհի Սիմոնյանը Facebook-ի իր էջում հանցագործության մասին հաղորդագրությամբ է հանդես եկել.
«Երիտասարդ մարդն ինձ համար արժեք է և կարող եմ նրան հասկանալ ու ներել անգամ` մարդասպանության պարագայում: Բայց Հայկ Վարդանյան վերնագրով այս մեկին հաջողվեց հանել ինձ հունից. սա հանդես գալով «Կենտրոն» հեռուստաընկերության անունից տասնյակ անձանցից, այդ թվում և լրագրողներից, շորթում է գումարներ` ստելով, թե նրանց եվրոպական ուղևորությունների է տանելու և անհետանում:
Էլի, ինչ-որ կերպ կհասկանայի, եթե մարդն ասեր, թե գլխին մի օյին է եկել, կամ թեկուզ խաղամոլ կամ թմրամոլ է: Բայց գետնի տակից հայտնվելուց հետո դեռ ինքն է մունաթ գալիս ու սպառնում իմ անվտանգությանը և որ ամենավտանգավորն է` թակարդը լարած` փնտրում նորանոր զոհերի»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=http://newsbook.am/?p=69371%2Fkentron+herustaynkerutyan+ashxatakicy+zbaxvac+e+dramashortutyamb+haxordum+hancagorcutyan+masin+&l=am]կայքում[/url]: