1395 դիտում
11:30 29-10-2015
ՖԿՀՊԻ վոլեյբոլիստները՝ ՀՀ ուսանողական 16-րդ խաղերի չեմպիոն
Հոկտեմբերի 28-ին իննօրյա պայքարից հետո ավարտվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում ընթացած ՀՀ ուսանողական 16-րդ խաղերի ծրագրով տղաների վոլեյբոլի մրցաշարի երկրորդ՝ աշնանային փուլը: Այստեղ չեմպիոնի կոչման համար պայքարում էին 10 բուհերի ընտրանիներ:
Առաջին՝ գարնանային փուլի ավարտից հետո Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) թիմը, մեկ միավորով գերազանցելով չեմպիոնության համար մրցակցությունում իր գլխավոր մրցակցին՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի (ՖԿՀՊԻ) ընտրանուն, գլխավորում էր մրցաշարային աղյուսակը:
Սակայն երկրորդ՝ աշնանային փուլում ՖԿՀՊԻ-ի վոլեյբոլիստներին հաջողվեց հետ բերել կորցրածը, իսկ 4-րդ տուրում էլ 2:0 հաշվով պարտության մատնելով ՀԱՊՀ-ին՝ շրջանցել վերջինիս ու ստանձնել առաջատարի դերը: Մնացած տուրերի հանդիպումներում ՖԿՀՊԻ-ի ընտրանին այլևս չզիջեց իր դիրքերն ու ի վերջո վաստակած 52 միավորով հռչակվեց խաղերի չեմպիոն: Արծաթե մեդալը բաժին հասավ իր ակտիվում 48 միավոր գրանցած ՀԱՊՀ-ի, իսկ բրոնզե պարգևն էլ՝ 44 միավորով 3-րդ հորիզոնականում հանգրվանած ԵՊՀ-ի թիմին:
Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով, իսկ չեմպիոն թիմը՝ գավաթով։ Ստուգատեսում լավագույն վոլեյբոլիստները մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի կողմից արժանացան հատուկ մրցանակների։
Եզրափակիչ՝ 9 տուրի հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
1.ՀՊՏՀ-ՀՌՍՀ 2։1
2.ԵՊԲՀ-ՀՊՄՀ 2։0
3.ՖԿՀՊԻ-Ֆրանսիական համալսարան 2։0
4.ԵՊՀ-Պոլիտեխնիկ համալսարան 2։1
5.ՃՇՀԱՀ-Ագրարային համալսարան 0։2։
ՀՀ ուսանողական մարզական 16-րդ խաղերի աշնանային փուլը կտևի մինչև դեկտեմբեր ամիսը։ Նկատենք, որ ՀՀ ուսանողական մարզական խաղերը կազմակերպվում են ՀՀ ԿԳՆ-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
Նմանատիպ նյութեր
2748 դիտում
13:14 16-04-2016
Հովհաննես Գաբուզյանը` շախմատի Աշխարհի ուսանողական 14-րդ խաղերի չեմպիոն
Այս բաժնից
1252 դիտում
19:35 19-01-2025
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
1135 դիտում
18:32 19-01-2025
Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ