1877 դիտում
10:10 29-10-2015
Ոչ մի Սահմանադրության պարագայում Հայաստանում Ազգային ժողովի նախագահը երկիր չի կառավարելու. «Առավոտ»
«Առավոտ»-ի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Հայաստանում մարդիկ կան, որոնք այնքան են սիրում Պուտինին, որ գնում, չոքում են Ռուսաստանի դեսպանատան առաջ՝ շնորհակալության հայտնելով Սիրիայամ այդ երկրի ծավալած մարտական գործողությունների համար։
Բայց Հայաստանում կան մարդիկ, որոնք այն աստիճանի են ատում Պուտինին, որ օրը մեջ կանխատեսում են, թե Ռուսաստանը մոտակա ժամանակներս կկործանվի։ Ահա այստեղ է, որ ես կարող եմ վստահաբար ասել, որ նման՝ մեզ համար խիստ անցանկալի երեւույթ տեղի չի ունենա։
«Խառնակ ժամանակներ» (ինչպիսին էր, ի դեպ, Ռուսաստանում 17-րդ դարի սկիզբը), շատ հավանական է, կլինեն, որովհետեւ այդ երկիրը ներքին «հակաթույն» չունի «պուտչերի» դեմ. չկան այն ինստիտուտները՝ նախեւառաջ արդար ընտրություններն ա լուրջ հակակշիռ հանդիսացող խորհրդարանը, որոնք կբացառեն պալատական հեղաշրջումները։ Բայց կործանում Ռուսաստանին չի սպառնում՝ մեր բարեկամ երկրի ժողովուրդը կհաղթահարի հերթական ճգնաժամը, վերնախավը կրկին կսկսի մտածել բարեփոխումների մասին, որոնք, իհարկե, կտապալվեն։ Եվ այլն։ Սակայն հանդգնում եմ 100 տոկոսանոց ճշգրտությամբ կանխատեսել՝ մոտակա պատմական հեռանկարում Ռուսաստանը կմնա որպես միասնական պետություն՝ իր ներկայիս սահմաններով:
Քաղաքագետները չեն սիրում կանխատեսումներ անել, նրանք վախենում են սխալվել: Բայց քանի որ ես ոչ քաղաքագետ եմ, ոչ էլ գործիչ, մի կանխատեսում էլ անեմ. ի հեճուկս իմ որոշ բարեկամների հաշվարկների՝ ոչ մի Սահմանադրության պարագայում Հայաստանում Ազգային ժողովի նախագահը երկիր չի կառավարելու՝ անկախ նրանից, թե նա «գենսեկ» կլինի, թե չի լինի: Բացառված է, որ ՀՀ ԱԺ նախագահը մեր երկրի անունից բանակցություններ վարի Պուտինի, կամ, ասենք, Ալիեւի հետ: Բացառված է նաեւ, որ նրա ձեռքում լինեն երկրի տնտեսության լծակները: Պետական կառավարման ոչ մի կոնֆիգուրացիա, իրական վիճակի ոչ մի դասավարություն նման հնարավորություն չի տալիս»:
Նմանատիպ նյութեր
1285 դիտում
23:16 15-09-2023
Մեր հաղթանակի պարագայում Երևանը կառավարելու են պրոֆեսիոնալ, որակյալ և նվիրված մարդիկ․ Մանե Թանդիլյան
1421 դիտում
14:21 23-11-2022
Արցախի նախագահը դիմել է ազգային ժողովի նախագահին՝ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան