211652_close_icon

Ուրախ լուր. նախատեսվում է մի շարք ճանապարհային խախտումների տուգանքներ կտրուկ իջեցնել

views-count17053 դիտում article-date 18:55 28-10-2015
Մի շարք խախտումների տուգանքները պետք է փոխարինել նախազգուշացումներով։ Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` արձագանքելով ԱԺ պագամավոր Էդմոն Մարուքյանի հարցին։ Ավելին` նշեց, որ կառավարությունը ցանկանում է կտրուկ իջեցնել մի շարք ճանպարհային խախտումների տուգանքները: Բնականաբար, որոնք տարածված են, բայց ոչ վտանգավոր: Խախտումները կփոխարինեն նախազգուշացումներով։ Սակայն մինչեւ այդ դեռ պետք է համատեղ քննարկումներ անցկացվեն` հասկանալու համար, թե որ խախտումների տուգանքներն են նպատակահարմար իջեցնել:

Նմանատիպ նյութեր