Դուբայից Թել Ավիվ թռիչքի օդաչուներից մեկը փորձել է կտրուկ իջեցնել ինքնաթիռը
Flydubai ավիաընկերության՝ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող ուղևորատար ինքնաթիռի օդաչուներից մեկը փորձել է կտրուկ իջեցնել ինքնաթիռն ու այն ուղղել դեպի գետին, սակայն մյուս օդաչուն կանխել է նրա գործողությունները։
Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Տեղեկությունների համաձայն՝ միջադեպի ընթացքում օդաչուների միջև ֆիզիկական բախում է տեղի ունեցել։ Նշվում է, որ իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու հարցում անձնակազմին օգնել են նաև ինքնաթիռում գտնվող իսրայելցի ուղևորները։
Դրանից հետո ինքնաթիռը շեղվել է դեպի Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաք և հարկադիր վայրէջք է կատարել տեղի օդանավակայանում։
Ինքնաթիռում եղել է 180 ուղևոր, որոնցից 100-ը՝ Իսրայելի քաղաքացիներ։ Ուղևորների խոսքով՝ նրանք օդաչուների խցիկից գոռոցներ են լսել, ինչպես նաև արյան հետքեր տեսել։ Որոշ ուղևորներ պնդում են, որ օդաչուներից մեկը փորձել է դանակով վիրավորել մյուսին։
«Եղել են պահեր, երբ մտածում էինք՝ ինչպես ողջ դուրս գանք այստեղից»,– ասել է ուղևորներից մեկը։
Նշվում է, որ ինքնաթիռի՝ Թաբուքի օդանավակայանում վայրէջքից հետո օդաչուներին դուրս են բերել ինքնաթիռից։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորներն անվտանգ են։ Միջադեպի պատճառներն ու թռիչքի ընթացքում տեղի ունեցածի մանրամասները ներկայում հետաքննվում են։