Թեհրանը և մի քանի երկրներ նախնական համաձայնության են եկել նոր տարանցիկ տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցում, որը կկապի Իրանը Կենտնրոնական Եվրոպայի հետ: Այդ մասին հայտնել է Իրանի Ճանապարհների և ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության տրանզիտային ու սահմանային տերմինալների տեխնիկական սպասարկման բաժնի ղեկավար Մոհամմադ Ջավադ Աթրչիանին, հաղորդում է Mehr News-ը:
Նա նշել է, որ ներկա պահին այդ հարցով Իրանի իշխանությունները բանակցություններ են վարում Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հունաստանի հետ և նախնական համաձայնություն արդեն ձեռք է բերվել:
Նրա խոսքով՝ ըստ ծրագրվածի՝ բեռնատար ավտոմեքենաները կարող են նշված երկրների տարածքը անցնել և հասնել մինչև Սև ծովի նավահանգիստներ, որտեղից բեռնատար նավերով բեռը կհասցնեն Բուլղարիա և Հունաստան: