211652_close_icon
views-count1278 դիտում article-date 15:51 27-03-2021

Ուկրաինական նոր Bees Airline լոուքոստերը կկապի Օդեսան և Լվովը Երևանի հետ

Ուկրաինայի քաղավիացիայի ծառայությունը թույլատրել է ուկրաինական նոր Bees Airline լոուքոստերին թռիչքներ սկսել 16 չարտերային և 13 կանոնավոր ուղղություններով։

Ինչպես հաղորդում է «AnalitikaUA»-ն, սա ուկրաինական արդեն երրորդ ավիաընկերությունն է, որը թռիչքներ է իրականացնում դեպի Հայաստան։

Ներկայում Երևան են թռնում МАУ և SkyUp ավիաընկերությունները։

«Կիևից կանոնավոր չվերթներն իրականացվելու են դեպի Բուրգաս, Հերակլիոն, Ռոդոս, Բաթում, Արակսոս, Ալիկանտե, Բարսելոնա, Տիրանա, Վառնա և Լառնակա։ Ավիաընկերությանը թույլ են տվել կանոնավոր չվերթներ իրականացնել նաև Օդեսայից Թբիլիսի և Երևան, Լվովից դեպի Երևան։ Չարտերային թռիչքները լինելու են Կիևից Մարսա Ալամ, Մոմբասու, Հուրգադա, Շարմ-էլ-Շեյխ, Անթալիա, Բոդրում և Տիվատ»,- հայտնել են Ուկրաինայի քաղավիացիայի ծառայությունից։

Մամուլի ասուլիսի ժամանակ Bees Airline-ի ղեկավարությունը հայտնել է, որ դեպի Հայաստան և Վրաստան կանոնավոր չվերթները կմեկնարկեն մայիսին։

Նմանատիպ նյութեր